Արցախի ՏԿԵՆ նախկին նախարար Հայկ Խանումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արցախում ամենաշատը պակասում է պատասխանատվությունը։ Մարդուն նշանակում/ընտրում են գլխավոր դատախազ, պետնախարար, հրամանատար, մարդիկ ձախողում են իրենց ոլորտները, պետական ինստիտուտը վերածում անձնական քմահաճույքի խաղալիքի կամ, ասենք, չեն կարողանում պահպանել իրենց վստահված հատվածը, բայց նշանակվում են ավելի բարձր պաշտոնի, ստանում նոր կոչումներ ու գովասանքի խոսքեր։ Համատարած անպատասխանատվության ու անպատասխանատու պաշտոնյաների պատճառով օր-օրի ավելի ենք թուլանում՝ օգնելով Ադրբեջանին ավարտելու Արցախի հյուծման ու ոչնչացման քաղաքականությունը»։