«Մենք այս 4.5 տարվա ընթացքում ձեռք ենք բերել 548 նոր ավտոբուս». հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը մինչ այդ ոչ մի ավտոբուս ձեռք չէր բերել. «Հիմա հասկանանք՝ 0 և 548, գումարած՝ 15 տրոլեյբուս։ Իսկ առանց շարժակազմի՝ տոմսային համակարգի, տրաֆիկի կառավարման, խելացի լուսացույցերի մասին խոսել... ժողովուրդ ջան, եթե չկա շարժակազմ, ինչի՞ մասին է խոսք գնում։ Առաջին փուլն, իհարկե, պետք է լիներ շարժակազմի ձեռքբերումը։ Մենք ձեռք ենք բերել նոր, բարձրորակ 12 մետրանոց ավտոբուսներ, որոնք նաև գործող շարժակազմ են փոխարինելու»։