Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 19 ℃

Рус Eng

«Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է». դաշնակցական պատգամավորի փաստաբան

Սոցցանցեր

31 Մարտի, 15:09

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ ստանձնել է դաշնակցական ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ 

«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետ քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը իրավիճակը գնահատել է այնպես, որ Վարդանյանի կողմից առկա է իրեն հարվածելու իրական վտանգ, և, ինքնապաշտպանության նկատառումով, նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։ Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- այս մասին մասվում է նրա «ֆեյսբուքյան» գրառման մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել