Տեսակետ

Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները։ 
Վլադիմիր Վարդանյանը իր տեղից ոչ մի քայլ չի արել․ մնացել է իր տեղում կանգնած, որտեղ էլ, դեռ չպարզված առարկայով, հարված է ստացել գլխի շրջանում։ Վլադիմիր Վարդանյանից կռվարար ագրեսոր, իսկ վարորդ-պատգամավորից ինքնապաշտպանվող քաղաքացի ստանալու թեմատիկայով թատրոնը չի հաջողվելու։ Հատկապես այն պարագայում, երբ դեպքից անմիջապես հետո արնահոսող Վարդանյանին մոտեցած Արծվիկ Մինասյանը չէր ասի՝ «խնդրում եմ՝ դուք բան մի արեք, ես խոստանում եմ՝ ինքս կպատժեմ»»։