Տեսակետ

Ինչո՞ւ է Հայաստանի կողմից դեռ չվավերացված Հռոմի ստատուտը աղմուկ բարձրացրել Մոսկվայում. Դանիելյան

Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է ՀՀ կողմից դեռ չվավերացված Հռոմի ստատուտը տենց աղմուկ բարձրացրել Մոսկվայում, իսկ Տաջիկստանի կողմից վավերացման փաստն անաղմուկ է։ Տեղական ագենտուրան էլ դա սկսեց ակտիվորեն կապել Պուտինի հետ, թեպետ պրոցեսը շատ ավելի վաղ էր սկսել, քան Պուտինին ձերբակալելու որոշումը: 

Բանն այն է, որ խնդրո առարկան Ալիևն է, նրան է ռեալ վտանգ սպառնում, ոչ թե Պուտինին: Կրեմլին սպառնացող վտանգների շարքում ՀՀ ՍԴ որոշումը թոփ 100-ի մեջ էլ չկա: Մինչդեռ Ալիևին որպես դաշնակից կորցնելը թոփ 5 սպառնալիքների մեջ է, իսկ Էրդողանին կորցնելը՝ թոփ 3:

Ալիևին էլ կարելի հասկանալ․ արդար չէ, որ իրեն Հաագայով դատեն այն հանցագործությունների համար, որը նա արել է Մոսկվայի դրդմամբ: Սրա մասին արդեն բացեիբաց գրում են իրենց մամուլում»: