Տեսակետ

Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար

ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տասը-տասնհինգ տարի առաջ Իլհամ Ալիևը մի քանի «լոնդոնյան տաքսի» ներկրեց Բաքու։ Ոչ մեկի մտքով չանցավ ծաղրի, թե մաշտաղեցի Մամեդն ու՜ր, Լոնդոնն ուր։ Հիմա հայկական մաս-մեդիան և սոցիալական ցանցերը կենտրոնացել են երևանյան «սակուռա»-ի վրա։ Գրում են, որ հայկական ազգային-էնդեմիկ ծառատեսակները «ենթարկվում են ցեղասպանության»։ Դուք հասկանո՞ւմ եք, Երևանում ոչ թե սովորոկան թեղի կամ բարդի, այլ՝ նաիրյան դալար բարդի՜ է հատվում, իսկ վաղը մեր ծիրանենին արդեն «կապիկի կեր» պտուղ է տալու․․․»։