Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 18 ℃

Рус Eng

Երևան քաղաքում օդի աղտոտման նվազեցման նպատակով իրազեկում-հանդիպում է տեղի ունեցել խոշոր շինարարական ընկերությունների հետ

Սոցցանցեր

28 Մարտի, 15:16

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում: Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ:

Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ: Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել