«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ նախարար Արարատ Միրզոյանը թեման բացել է, ասեմ. Որքանով ինձ հայտնի է, տարիներ առաջ, երբ Հերմինե Նաղդալյանը զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը, դե-ֆակտո իրեն պատկանող ասֆալտի գործարանի համար նոր հոսքագիծ էր պետք։
Այդ հոսքագիծը Վրաստանով բերելը բավականին թանկ կլիներ, և Հայաստանի իշխանությունները Թուրքիային, կներեք, խնդրվում է, որ հոսքագիծը գա Մարգարայի անցակետով։ Հիմա հարց. մենք, որպես պետություն, ի՞նչ ենք տվել Թուրքիային` Հերմինե Նաղդալյանին դե-ֆակտո պատկանող ասֆալտի գործարանի հոսքագիծը Մարգարայի անցակետով բերելու դիմաց»։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Մարգարայի սահմանը նախկինում բացվել է դիպվածային։