ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախում հազարավոր ընկուզենիներ ու հազարավոր հեկտար անտառներ հատվեցին, բնափայտը տեղափոխեցին Երևան, էնտեղից էլ՝ արտասահմաններում իրենց հիմնադրած անտիկվար կահույքի գործարաններ․ ոչ ոք բառ չասաց։ Երրորդ գումարման ԼՂՀ ԱԺ-ում պատգամավոր Արարատ Պետրոսյանի նախաձեռնությամբ հանձնաժողով ստեղծվեց, ընկուզենիների սպանդը փաստագրվեց տեսա-լուսանկարային նյութերով։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Սկսեցին հատված ընկուզենիների արմատներն էլ քանդել-հանել-վաճառել։ Հիմա Երևանում մի քանի կիսաչոր ծառ է հատվել՝ Արցախի զգալի մասն անապատացրածների քաղաքական սպասարկուները, նրանց ենթակա լրատվամիջոցները և սոցիալական մեդիայի «գուրու»-ները տիեզերական աղմուկ-աղաղակ են բարձրացրել։ Բա որ Օպերայի այգին բնաջնջում, տեղը էլիտար սրճարան էին դնում, ու՞ր էիք։
Հ․Գ․ Իսկ Երևանի քաղաքապետարանն, այնուամենայնիվ, պարտավոր է հիմնավոր բացատրություն տալ, թե ինչ, ինչպես և հանուն ինչի է արվում»։