Նարեկ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ես կողմ եմ ծառերը կտրելու և նոր ծառեր դնելու՝ քաղաքապետարանի որոշմանը. մեր մայթերի վրա շատ կան ծառեր, որոնք փոխելու ենթակա են ու պիտի փոխվեն՝ պայմանով, որ 4-5 տարեկան լինեն, ոչ թե ճիպոտի նմանվող տուզիկ տնկիներ, որ քաղաքին ծիծաղելի տեսք են հաղորդում։
Չեմ հասկանում մարդկանց բողոքը. եթե ծառը պետք է փոխարինվի, ի՞նչ պիտի անել ձեր կարծիքով. պարզ չի՞, որ պիտի հին ծառը կտրել, նորը տնկել, և դա անելու ամենալավ ժամանակը գարնանային տունկի շրջանն է։
Տարիներ առաջ ես ապրում էի Մյունխենում. մի օր փողոցից աղմուկ լսեցի, պատուհանից նայեցի, տեսա մի մեքենա եկել-խփել է ծառին։ Նոր, սիրուն ծառ էր, կլիներ ոչ ավել քան 7-8 տարեկան. հարվածից թեքվել էր և ճաքել։ Մտածեցի՝ հաստատ թելերով կձգեն և վերջ՝ առանձնապես չէր վնասվել։ Հաջորդ օրը եկան քոքից էդ ծառը կտրեցին։ Մի քանի ամիս հետո բերեցին նոր ծառ տնկեցին»։