Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Ադրբեջանցիները ռուս զինծառայողների ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Աբրահամյան

Սոցցանցեր

22 Մարտի, 13:33

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա:

Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է:

Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել:

Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները:

Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը