Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

«Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է

Սոցցանցեր

22 Մարտի, 9:53

«Առավոտ» լրատվականի րագրող Աննա Իսրայելյանը տեղեկացրել է, որ վերականգնվել է իրենց յութուբյան ալիքը, որը ենթարկվել էր հակերային հարձակման։

«Տեղեկացնեմ, որ Արթուր Պապյանի և «Cyberhub»-ի թիմի շնորհիվ (ինչի համար մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում) «Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի ստույգ՝ տեսանյութերը տեղափոխվել են այլ հաշվի վրա, և տեղափոխման պատճառով հերթականությունը բավական խախտված է։ Սակայն կարևորն այն է, որ խնդիրը լուծված է, արխիվը՝ պահպանված։ Շարունակում ենք աշխատել»,- ասվում է Աննա Իսրայելյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։  

Հետևեք մեզ Telegram-ում