Տեսակետ

Սպասվում է, որ հազարավոր «վագներականներ» ներում կստանան ու ազատ կարձակվեն. բրիտանական հետախուզություն

Սպասվում է, որ հազարավոր «վագներականներ» ներում կստանան ու ազատ կարձակվեն. բրիտանական հետախուզություն

Ըստ բրիտանական հետախուզության՝ առաջիկա օրերին հազարավոր դատապարտված «վագներականներ» կներվեն և ազատ կարձակվեն։

Բրիտանական հետախուզության ամենօրյա ամփոփագիրը հայտնում է, որ ռուս դատապարտյալները, ովքեր «Վագներ»-ի կազմում կռվել են Ուկրաինայում, շուտով ներում կստանան։

Ազատ արձակված «վագներական» վետերաններին տրված փաստաթղթերից պարզ է դառնում, որ դրանք ստորագրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով.
«Վագներին», հավանաբար, արգելված է նոր բանտարկյալներ հավաքագրել, դա կբարդացնի նրա կադրային խնդիրները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական