Սպորտ

Կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը. զույգերը հայտնի են

Այսօր՝ մարտի 17-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Կազմվել են հետևյալ զույգերը՝

«Ռեալ» (Իսպանիա) — «Չելսի» (Անգլիա)

«Ինտեր» (Իտալիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա)

«Նապոլի» (Իտալիա) — «Միլան» (Իտալիա)

Մրցաշարի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.

«Միլան»/«Նապոլի» – «Ինտեր»/«Բենֆիկա»

«Ռեալ Մադրիդ»/«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»/«Բավարիա»

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-12-ին, պատասխան խաղերն` ապրիլի 18-ին և 19-ին: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են մայիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 16-17-ին:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում: