Միջազգային

Քուվեյթի էմիրը ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերականգնումը

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարներից մեկը շնորհավորել է Իրանին և Սաուդյան Արաբիային՝ համաձայնության հասնելու կապակցությամբ։

ԱՄԷ-ի, Քաթարի, Բահրեյնի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի կողմից Էր Ռիադի և Թեհրանի միջև համաձայնագիրը ողջունելուց հետո Քուվեյթի էմիրը Իրանի նախագահին և Սաուդյան Արաբիայի թագավորին ուղղված առանձին ուղերձներում շնորհավորել է երկու կողմերին՝ երկկողմ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: