ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր այցելեցինք Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Անպայման այցելեք՝ առավելեւս, եթե չեք եղել։
Կտեսնեք, օրինակ, 4 հազար, 5 հազար տարի առաջ ստեղծված եւ մեր հողում պահպանված ոսկյա զարդեր, զենքեր, դամբարանում հայտնաբերված տղամարդու ոսկորներ՝ մոտ 4 հազար տարեկան։
Կլսեք չափազանց հետաքրքիր փաստական տվյալներ»: