Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ Արգենտինան չեղարկում է Բրիտանիայի հետ 2016 թվականին ստորագրած՝՝ Ֆոլկլենդյան կղզիների վարչա-տնտեսական կառավարմանն առնչվող համաձայնագիրը, հայտարարելով, որ դա կնքած նախորդ կառավարությունը չափից շատ զիջում է արել Բրիտանիային:
Արգենտինան կոչ է անում աշխատանք տանել ՄԱԿ հովանու ներքո նոր բանակցություն սկսելու համար:
Լոնդոնի առաջին արձագանքը այն է, որ կղզիները իրենցն են, բնակիչները որոշել են լինել Բրիտանիայի կազմում: Արգենտինան չի ճանաչում 2013 թվականի հանրաքվեի արդյունքը, բայց 2016-ին ստորագրեց վարչատնտեսական կառավարման համաձայնագիրը:
Հիմա սակայն չեղարկում է դա, ինչն առնվազն նշանակում է կոնֆլիկտի խթանման հավանականություն: Եվ սա որքան կարող է լինել անսպասելի, նույնքան էլ կթվա տրամաբանական՝ համաշխարհային վերաբաժանումների պայմաններում Արգենտինան իր համար Ֆոլկլենդյան հարցը «արթնացնում» է, հատկապես, երբ կղզու մերձակայքում հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներ:
Ավելորդ, եւ անգամ երկրորդական չէ թերեւս նաեւ այն հանգամանքը, որ Արգենտինան նախորդ տարի պաշտոնապես դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:
Դե, որ Սուրբ Աթոռի «գահակալն» էլ այսօր արգենտինացի եպիսկոպոս Ֆրնացիսկոսն է, դիտարկենք որպես «սոուս»: :)»: