Տեսակետ

Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, ով, պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով (հղումը՝ մեկնաբանությունում): 
Մասնավորապես, տարիներ շարունակ գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում: Ու, այդպես, հարյուրավոր օրերի գործուղումներ:
Խաչիկ Ղազարյանը հետո ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց, դատվելու փոխարեն, նա նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ):
Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչու է կոռուպցիայի համաթիվը վատթարանում, ու ինչու են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում»: