Տեսակետ

Գիշերը շատերը Apple-ի կողմից զգուշացնող նամակներ են ստացել. Սամվել Մարտիրոսյան

Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եվ այսպես, Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել է Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում, և ինչ անել։
1. Սա Pegasus լրտեսական ծրագրով վիրուսով վարակման կամ դրա փորձի մասին է խոսում։
2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։
3. Ամենայն հավանականությամբ, սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետևությունը զոհերի ցանկից և նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաև մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան և դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են»։