«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և շնորհավորել Արցախի նորանշանակ պետական նախարարին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելիˊ Գուրգեն Գառնիկի,
Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ձեր որոշումը։
Անկախ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներից՝ Արցախի ժողովուրդը պետական նախարարի ինստիտուտը նույնականացնում է կառավարության ղեկավարի հետ, ուստի և՝ այդ պաշտոնից ընդգծված ակնկալիքներ ունի։
Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, որպես խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը։
Հարգելիˊ պետնախարար,
Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի»։