Միջազգային

Ի՞նչ ժամացույց է նվիրել Նազարբաևը ԱՄՆ փոխնախագահին

Այն մասին, թե ինչ ժամացույցներ է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նվիրել ամերիկացի քաղաքական գործիչներին, գրել է «Protenge» Telegram-ալիքը:

«Ինչ են նվիրում ղազախ պաշտոնյաները, և ինչ ճակատագիր են ունեցել այդ նվերները, մենք կարող ենք միայն կռահել։ Ղազախստանից ամենաթանկ նվերը Նուրսուլթան Նազարբաևը նվիրել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին՝ 2006 թվականի մայիսին, 25․300 դոլարանոց «Breguet» ժամացույց: Այդ ժամանակ Դիք Չեյնին այցելում էր Ղազախստան։ Բարձրաստիճան պաշտոնյան պետք է քննարկեր էներգետիկայի հարցերը և խոսեր Ռուսաստանը շրջանցող Կասպից ծովի հատակով գազատարի կառուցման մասին։ Բայց, ինչպես գիտենք, գործն այդպես էլ խոսակցություններից այն կողմ չի անցել», - ասված է հաղորդագրության մեջ։