ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Զարդուշտ Ալիզադեն և Ռասիմ Աղաևը (սա, ի դեպ, Այազ Մութալիբովի մամուլի խոսնակն է եղել) «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում են, որ իշխանության գալուց հետո առաջին անգամ այցելելով Սումգայիթ՝ Հեյդար Ալիևը հավաքվածների մեջ բարձրաձայն փնտրել է «Հայաստանից տեղափոխված քուրդ Խըդըր Ալոևին»։ Նրանք ջերմ գրկախառնվել են։ Հաջորդ տարի Ալոևը իշխող կուսակցության կողմից ընտրվել է Միլլի մեջլիսի պատգամավոր։ Ալոևը, որ բանաստեղծ էր և դպրոցի տնօրեն, 1988թ․ փետրվարի 27-ին Սումգայիթի հրապարակում առաջինն է հնչեցրել «Մահ հայերին» կոչը։ Հիմա ո՞վ է կազմակերպել Սումգայիթը»։