Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան 2 ℃

Рус Eng

Պատահական չէ՝ ընդդիմությունը փորձում է ամեն գնով Հայաստանի իշխանությանը մղել Լաչինի հարցով նոր բանակցությունների. Աթանեսյան

Սոցցանցեր

27 Փետրվարի, 17:19

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կարդացեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Չի ասվում՝ «պետք է ստեղծվի Լաչինի միջանցք», ասվում է՝ «Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ»։ Այսինքն, միջանցքը կա՝ անկախ ռազմական գործողությունների ելքից։ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը անքակտելի ամբողջություն է՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Ալիևի նպատակը Լաչինի միջանցքի մասին ռուս-հայ-ադրբեջանական սեպարատ համաձայնության կնքումն է։ Պատահական չէ, որ հայկական ինստիտուցիոնալ ընդդիմությունը փորձում է ամեն գնով Հայաստանի իշխանությանը մղել Լաչինի հարցով նոր բանակցությունների։ Եվ ամենևին էլ սնապարծություն կամ ռազմավարական դաշնակցին դավաճանություն չէ, երբ Երևանը միանշանակորեն պնդում է, որ Լաչինի միջանցքի թեմա չկա, ամեն ինչ բանակցված, համաձայնեցված և կողմերի ամենաբարձր մակարդակով վավերացված է։ Եթե Երևանը նույնքան հետևողական լիներ Հին թաղերի և Խծաբերդի հարցու՜մ»․․․

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում