Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանի արագ պաշտոնանկության կրեմլյան գերշահագրգռությունը, շտապողականությունն ու արագացումը
Ահա թե ՄԱԿ-ի արդարադատութան միջազգային դատարանի որոշումն ինչպես է բոլորին "գործի դրել" ու շտապեցնում....
-Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։
-Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
-Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Ռուսները արտակարգ հասկացել են, որ Ադրբեջանը ստիպված է կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը, և արագ կազմակերպել են կողմերի միջև հանդիպում: Եթե Ադրբեջանը կատարեր դատարանի վճիռը, հեռանար ճանապարհից, իսկ միջանցքը չբացվեր, ՄԱԿ-ում կդրվեր ռուսների փոխարինելու հարցը:
Այս խնդրով Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն արագ կազմակերպելու ու Արևմուտքից առաջ ընկնելու համար Մոսկվայից ստիպված էին հեռացնել իրենց դրած խոչննդոտին՝ Ռուբեն Վարդանյանին: Եթե Վարդանյանը մնար այս օրերին, Ալիևը չէր կարողանալու բանակցեել ռուսական ֆորմատում ու բացել միջանցքը... Ալիևի դեմքը փրկել էր պետք ու Մոսկվան զոհաբերեց իր իսկ դրած խոչընդոտին...
Հետագայում Ալիևը Արցախի ներկայացուցիչների հետ այս հանդիպումները կփորձի Արևմուտքի վրա ծախել իբրև միջազգայնորեն տեսանելի երկխոսություն, ինչին Բլինկենը չի հավատա,
ՄԱԿ-ին էլ կներկայացնի որպես դատարանի որոշման կատարման քայլեր, ինչ-որ մի ժամանակ կրկին չբացելով, մեղքը ռուսների վրա բարդելով, բայց իմիտացիա անելով, թե ինքը չխոչընդոտելու քալլեր է արել, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ...»: