ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի ու Արցախի մի քանի կուսակցություններով, տասնյակ լրատվամիջոցներով, սոցիալական մեդիայում բաց և փակ պրոֆիլներով ու «սարաֆանային փոստ»-ով լծվել են մեկ անձի ֆետիշացման, Արցախի և գրեթե համայն հայության ապագան նրա քաղաքական դերակատարությամբ պայմանավորելու «վակցինացմանը»։ Բայց հայտարարում են, թե նա օգնության կարիք չունի»։