Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գրանցել են սույն թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները։
Շիրակի մարզի Անի համայնքում ընտրություններին կմասնակցեն «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը:
2023 թվականի մարտի 26-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից և ավարտվելու է մարտի 24-ին, ժամը 24:00-ն: