Տեսակետ

Տիգրան Խաչատրյանն ու Վահան Քերոբյանը քննարկել են Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երեկ այցելել ենք Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Շրջայցի ընթացքում քննարկել ենք Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող և մի շարք այլ  հարցեր։ 

Այնուհետև այց ենք կատարել Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկել ենք  «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները»: