Տեսակետ

Ինչու է արհեստականորեն կարևորվում պետնախարարի պաշտոնը

Ինչու է արհեստականորեն կարևորվում պետնախարարի պաշտոնը

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչո՞ւ 2018թ․ հունիսի 1-ին տիեզերական աղմուկ չբարձրացավ, երբ պետնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Արայիկ Հարությունյանը։ Ինչո՞ւ ոչ ոք չկարևորեց այդ պաշտոնում Գրիգորի Մարտիրոսյանի նշանակումը, ապա նրա հրաժարականը և Արտակ Բեգլարյանի նշանակումը։ Ինչո՞ւ ոչ ոք չհուզվեց, երբ հրաժարական տվեց Արտակ Բեգլարյանը։ Ինչո՞ւ Արցախի պետնախարարի պաշտոնը պետական հիերարխիայում «երկրորդը դարձավ» (սահմանադրությամբ Ազգային ժողովի նախագահն է), երբ այն զբաղեցրեց Ռուբեն Վարդանյանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական