Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սոցցանցերի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է հայտնի վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ վերջին հանդիպմանը.
«Սա մեր վերջին հանդիպումն էր։ Ուզում էի վեր կենալ ու շուռ գալ։ Ես հազիվ վեր կացա, բայց նա կանգնեցրեց ինձ, համբուրեց ու ասաց՝ «Միշա, ես քեզ սիրում եմ»։ Սրանք վերջին խոսքերն էին, որ ես լսեցի նրանից։ Ես հիմա ուզում եմ պատասխանել. «Բուբբա, ես սիրում և կարոտում եմ քեզ (հուսով եմ՝ այն աշխարհում ինտերնետը լավ է աշխատում)».- գրել է Սահակաշվիլին։