Տեսակետ

Կոչ եմ անում մյուս ռեյտինգային ընկերություններին. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Fitch-ը պահպանել է Հայաստանի սուվերեն ռեյտինգը B+ մակարդակի վրա` ընդամենը լավացնելով հեռանկարը կայունից դրականի։ Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47%֊ի ու արտադրողականությունը զգալի աճ ենք արձանագրել, fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։ 

Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։

Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։  Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում»: