ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծիքս ոչ ունիվերսալ եմ համարում, ոչ, մանավանդ, պարտադրում։ Կարծում եմ՝ Հայաստանը չէր կարող օպտիմալ արտաքին քաղաքականություն ունենալ, քանի դեռ լուծված չէր ԼՂ հիմնախնդիրը։ Ոչ դիվանագետներին պիտի մեղադրել, ոչ՝ քաղաքական առաջնորդներին։ Քանի չկար խոստովանություն, հանրային գիտակցում, որ Հայաստանը ոչ թե պատմական արդարություն է հաստատում, այլ ընդամենը երաշխավորում ԼՂ հայկական ինքնությունը, մենք դաշնակիցներ չէինք ունենալու։ Չունենք և չենք ունենալու, եթե շարունակենք հանրությանը զոմբիացնել, թե «Արցախն է հայոց պետականության և ազգային ինքնության էտալոնը»»։