ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն Հայաստանում է հնարավոր քսանհինգ տարի առաջ նախագահին անիծել որպես հող հանձնողի, իսկ այսօր՝ թռնել երեսին, թե ինչու մինչեւ վերջ վճռական չեղավ, մի-երկու հոգու չկալանավորեց, չգնաց ԼՂ հարցի խաղաղ-բանակցային կարգավորման։
Միայն Հայաստանում է, որ անցյալը՝ երանելի, ներկան՝ խառնակ, ապագան ապոկալիպտիկ է։
Միայն Հայաստանում է, որ Հռոմից Տիգրան Մեծի պարտությունը փառաբանվում է, որովհետեւ այդ առթիվ հռոմեացիները «Հայաստանը պարտված է» գրությամբ դրամ են հատել»: