Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

Այդ տեքստերը մեկ նպատակ ունեին՝ արդարացնել միջանցքի փակումը. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Սոցցանցեր

3 Փետրվարի, 14:13

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներին։

«Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։

Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։

Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցքի չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է՝ և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին։

Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։

Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։

Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։

Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում