Տեսակետ

Հիմա մարդիկ զարմանք են խաղում, թե՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանն անվանել է օկուպանտ. Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, որ ԼՂ հարցում դաշնակիցներ չունենք, «նժդեհա-դաշնակյան» Հայաստանը թռնում էր նրա երեսին՝ ակնարկելով «իրանա-ռուսական օսը»։ Հիմա մարդիկ զարմանք են խաղում, թե՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանն անվանել է օկուպանտ։ Եթե ոմանց թվում է, թե նույն բանը չի ասվել 2008թ․ «Մայենդորֆյան հռչակագրով», նրանք կամ կամ դեգեներատ են, կամ՝ անհուսալի պոպուլիստ։ Ռուսաստանը միշտ էլ ԼՂ տարածքները վերադարձնելու առաջին ջատագովն է եղել։ Եվ ով ընդդիմացել է դրան, նա էլ փորել է ռուս-հայկական դիմակայության առաջին խրամատը։ Շարքի կանգնեք և պատասխան տվեք»։