Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD396.64

EUR2446692467294.44

RUB27.55

Երևան 1 ℃

Рус Eng

Հայաստանի ռազմավարական շրջադարձի կարևոր սկիզբը. Բաբաջանյան

Սոցցանցեր

23 Հունվարի, 20:10

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լաչինի միջանցքը փակելու հեռահար նպատակներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մտքից Երևանին հրաժարում պարտադրելն էր։ Ոչ պատահականորեն ԵՄ նախորդ՝ ժամանակավոր առաքելության երկամսյա ժամկետի սպառվելն ու դեկտեմբերի 12-ին միջանցքը փակելու ժամկետները համընկան։ Ալիևն ու Լավրովն էլ միաժամանակ ընդվզեցին և զգուշացրին Երևանին՝ հրաժարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական խումբ տեղակայելու մտքից։
Հայաստանի սահմանի երկայնքով եվրոպական քաղաքացիական առաքելության հիմնումը Հայաստանի ռազմավարական շրջադարձի կարևոր սկիզբն է։
Հայաստան-ԵՄ համագործակցությունն այսպիսով բոլորովին նոր հարթություն է տեղափոխվում։ Պաշտոնական Երևանը լավ մեկնարկ է տվել։ Անհրաժեշտ է առհասարակ մտածել 2013-ին Սերժ Սարգսյանի կողմից մերժված Եվրամիության ասոցացման համաձայնագիրը հետ բերել և Եվրամության հետ համագործակցության հենց այդպիսի շրջանակ նախատեսել»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը