Տեսակետ

Եվրոպացիներին՝ Շարլ Միշելի գլխավորությամբ պետք է հնարավորինս քիչ թույլ տալ զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությամբ. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսկացության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։

Կարելի՞ է իմանալ՝ ինչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Եվրոպացիները, որոնք դեռևս անցյալ տարի Հայաստանին հորդորում էին Արցախի վերաբերյալ նշաձողը իջեցնել, փոխարենը միջազգային հանրության աջակցություն էին խոստանում, չգիտե՞ն՝ Լաչինի միջանցքն ով է փակել, և բացելու դիմաց Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պահանջում Երևանից։ 

Ընդհանրապես, եվրոպացիներին՝ Շարլ Միշելի գլխավորությամբ, ով ուղղակի պատասխանատու է անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի համար, պետք է հնարավորինս քիչ թույլ տալ զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությամբ։ 

Մեզ պետք է կենտրոնանալ Եվրախորհրդարանի հետ աշխատանքի, ինչպես նաև եվրոպական քաղաքացիական առաքելության վրա, որը ոչ թե Բաքվի հետ սիրախաղերի մեջ մտած ԵՄ-ի, այլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռքբերում է։
Էսքան անհետևողական, էսքան լպրծուն կարելի՞ է լինել»։

Հետևեք մեզ Telegram-ում։