Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 3 ℃

Рус Eng

Վարդանյանն Արցախում ձևավորել է ամենախայտառակ ու ամենասուբյեկտիվ կառավարությունը. Հայրիյան

Սոցցանցեր

22 Հունվարի, 15:47

Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ
 
Ինչպես գիտեք` 2020թ. դեկտեմբեր ամսից ես ընդունել էի ԱՀ առողջապահության համակարգում ծառայելու առաջարկը, շուրջ երկու տարի ծանր ու գրեթե շուրջօրյա աշխատանք ենք կատարել Արցախի բազմաչարչար ժողովրդի առողջապահական խնդիրները մի փոքր մեղմելու համար:

2022թ. նոյեմբեր ամսում Արցախի Հանրապետության պետական նախարար էր նշանակվել Ռուբեն Վարդանյանը, ում հայտարարություններն ու գործողությունները ի սկզբանե գնահատելով որպես տարօրինակ ու անհասկանալի, ամեն դեպքում մտածել եմ, որ նրան կամ պետք է օգնել, կամ չխանգարել: 2022թ. նոյեմբերի 23-ին ազատվելով առողջապահության նախարարի պաշտոնից, հաջողություն եմ մաղթել Ռուբեն Վարդանյանին, խոստանալով, որ շարունակելու եմ մեր պետության աջակիցը լինել, իսկ պետականության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում կրկին ելնել պայքարի:

Երկար ժամանակ փորձել եմ անտեսել Ռ.Վարդանյանի` ակնհայտ խնդիրներ ծնող հայտարարությունները, արցախցուն հայրենասիրություն սովորեցնելու տգեղ ու պարզունակ փորձերը, Արցախի պատմության ամենախայտառակ ու ամենասուբյեկտիվ  (դերակատարների ու միջնորդների շրջանառվող անուններին չեմ անդրադառնում) կառավարությունը ձևավորելու որոշումը (չհաշված որոշ բացառություններ), պետական ծառայությունից բացարձակ անտեղյակությունը, բայց այլևս չեմ կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու այլևս անթաքույց փորձերը:

Հաշվի առնելով ներպետական կյանքի կայունության ու անխռով լինելու կարևորությունը, մեր ժողովուրդը երկու տարի մեծահոգաբար հանդուրժել է նրանց ոչ նրա համար, որ առաջին իսկ հարմար պահին կրկին տեղի ունենա պետությունն այս օրին հասցրածների իշխանության վերադարձ: Անկասկած է, որ այս ամենի հեղինակը և պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է, ով իր սխալ քայլով Արցախի` առանց այդ էլ տանջված ժողովրդին կանգնեցրել է այս պետականակործան ճանապարհին:
Այս ամենի համար պատասխանատու ենք նաև մենք և ես ստանձնում եմ իմ պատասխանատվությունն ու պայքարը: Առաջիկայում առավելագույն ակտիվությամբ կներկայացնեմ իմ տեսակետն ու այն խնդիրները, որոնք կանգնած են Արցախի առջեւ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը