Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425

RUB5.42

Երևան 3 ℃

Рус Eng

Պաշտոնանկությունը, այն էլ՝ այսպիսի բարձրաստիճան զինվորականների, պետք է խիստ ռացիոնալ արձագանք լինի. Բաբաջանյան

Սոցցանցեր

19 Հունվարի, 14:55

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Անպատմելի ծանր և մահաբեր միջադեպից ժամեր անց որոշ իրադարձություններ, արձակված հրամանագրեր, ստորագրված միջնորդություններ մի շարք հարցեր են առաջ բերում։ 
Այս առավոտ պաշտոնը լքած բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների խմբի մեղսակցությունը անմիջապես տեղի ունեցած ողբերգությանը որևէ կերպ ապացուցվե՞լ է, որևէ կերպ ազատված զինվորականների ուղղակի և անուղղակի մասնակցությունը կոնկրետ այս ողբերգությանը ապացուցվե՞լ է։ 
Այսպիսի որոշումներից առաջ պատասխանատվության, մեղսակցության ստույգ չափումներ արվե՞լ են, թե՞ այս ազատումները հասարակական տրամադրությունները ավելի չլարելու, բացառապես քաղաքական նպատակահարմարությունից դրդված էմոցիոնալ քայլեր են։
Եթե ազատված զինվորականները տևական ամենաթողության, անարդյունավետության պատասխանատուներ են, որը իրավիճակը բերել, հասցրել է անշրջելիության այս հանգրվանին, ապա ինչո՞ւ նրանցից և ոչ մեկը մինչ օրս չի ստացել նկատողություն, խիստ նկատողություն, զգուշացում, կամ ինչո՞ւ ավելի վաղ հրաժեշտ չի տվել պաշտոնին։
Այսպիսի ողբերգություններից կատարյալ ապահովագրություն չկա, որևէ մեկի մեղքի կամ դեպքի բերումով այսպիսի ողբերգություններ էլի կարող են լինել, բայց կորպուսի հրամանատարի պաշտոնանկության համար պետք է լինի շատ որոշակի, ուղիղ, անմիջական պատասխանատվության իրեղեն, փաստական ապացույց, այլապես այս դեպքում՝ էմոցիոնալ ֆոնի վրա, նրա պաշտոնանկությունը ոչ միայն կոնկրետ կորպուսի, այլև ողջ զինված ուժերի վրա կարող է լրջագույն ազդեցություն թողնել։
Պաշտոնանկությունը, այն էլ՝ այսպիսի բարձրաստիճան զինվորականների, պետք է խիստ ռացիոնալ արձագանք լինի։ Չի կարող կորպուսի հրամանատարը պաշտոնանկ արվել, որովհետև այդ պահին երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը քավության նոխազ է պետք եղել։
Անդառնալի կորուստը, ցավը, վիշտը մեզ բոլորիս ստիպում է ավելի սառը, կշռադատված լինել մեր պահանջներում, որովհետև խոսքը Հայաստանի բանակի, երկրի անվտանգության համար պատասխանատու ամենակարևոր ինստիտուտի մասին է։
Ցավակցություններս զոհված զինվորների հարազատներին և ծառայակից ընկերներին»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը