Միջազգային

Պուտինը հրամայել է բանակի թվակազմը հասցնել 1.5 միլիոնի

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հատուկ գործողության» զորքերի միացյալ խմբում խորհրդակցություն է անցկացրել տեղակալների, ՌԴ ԶՈՒ զորատեսակների հրամանատարի հետ՝ զինված ուժերի թվաքանակը մինչև 1,5 մլն զինծառայողով ավելացնելու մասին Ռուսաստանի նախագահի որոշման կատարման հարցերով։ Այդ մասին հայտնել են ռազմական գերատեսչությունում: 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի նոր ալիքի մասին լուրերը և ասել, որ դրանք գալիս են արտասահմանից:

 

Հետևեք մեզ Telegram-ում։