Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հնարավոր է, որ Եվրամիությունը կայացնի Հայաստան երկամյա ժամկետով դիտորդական առաքելություն գործուղելու որոշում: Ինչպես բազմիցս ասել եմ, Եվրամիության դիտորդների դերը չարժե թե՝ գերագնահատել, թե՝ թերագնահատել: Առավել ևս, երբ խոսքն ընդամենը քաղաքացիական ձևաչափի մասին է: Բայց, եթե այն կա, իհարկե ավելի լավ է, քան դրա չլինելը:
Կարծում եմ, որ Հայաստանի համար կարևոր կլինի հասնել նրան, որ էդ դիտորդական առաքելության կենտրոնակայանը լինի Ջերմուկում: Ըստ իս, դա կարևոր է քաղաքի զբոսաշրջային կյանքը վերականգնելու տեսանկյունից, որն ունի սոցիալ-հոգեբանական նշանակություն»: