«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վատիկանում Ադրբեջանի դեսպան Իլգար Յուսիֆ օղլու Մուխտարովը հանդիպել է Հռոմի սրբազան քահանայապետի հետ։ Զրույցի առարկան եղել է Ադրբեջանի տարածքում հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ Ադրբեջանի և Վատիկանի միջև համատեղ ջանքերի համադրումը։
Ինչ որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե բացի արարողակարգային միջոցառումներին մասնակցելուց Հայաստանի դեսպանը ինչով է զբաղված Սբ․ Աթոռում։ Առհասարակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Մայր աթոռ Սբ․ Էջմիածինը համակարգված աշխատանք տանո՞ւմ են Վատիկանում Հայաստանի ներկայացուցչության հետ։
Քրիստոնյա Հայաստանը չափազանց կարևոր արժեք և նշանակություն ունի Սբ․ Աթոռում։ Հայաստանի անգործության, Հայաստանի դեսպանի պարազիտ աշխատանքի պատճառով Սբ․ Աթոռը՝ շրջափակված Արցախի վերաբերյալ Հռոմի քահանայապետից որևէ ակտիվ նախաձեռնություն, դերակատարության խոստում, հոգևոր որևէ առաքելության օրինակ նույնիսկ չի կարողացել համաձայնեցնել։
Վատիկանը միակը չէ, Հայաստանի դիվանագիտական կորպուսը տոտալ պարալիզի է ենթարկված։ Հայաստանի և Արցախի համար այս օրհասական պահին, մասնակի առանձնահատուկ բացառություններով, տոտալ անգործության են ենթարկված աշխարհասփյուռ դեսպանները։ Հայաստանի ԱԳ նախարարությունը վաղուց մոռացել է նրանց մեծ մասի գոյության մասին, նրանք վաղուց որևէ հանձնարարություն չեն ստանում, տարիներ ի վեր, նրանք որևէ դիրեկտիվ, հանձնարարական չեն տանում։ Հայաստանի քաղաքացիները դեսպանների զուգարանի թղթի փողն են նույնիսկ վճարում։ Կարելի՞ է իմանալ՝ ինչո՞ւ, մինչև երբ։ Երբ է ավարտվելու այս խեղկատակությունը, ե՞րբ են համակարգից վռնդվելու էս ապիկար, մակաբույծները․․․»։