Տեսակետ

Իսկ մեր կաթողիկոսը Հռոմի պապին դիմե՞լ է մեր մշակութային ժառանգության ոչնչացման հարցով

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Իսկ մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապը Ալիևի հիմնադրամի հետ հանդիպել և մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության վերաբերյալ համատեղ համագործակցության մասին նրանց կողմից խիստ PR-վող զրույց է ունեցել։

Իսկ նա Հռոմի պապին դիմե՞լ է մեր մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։ Կամ միջանցքի ապաշրջափակման։ Ի միջի այլոց, հենց այդ հիմնադրամն է ֆինանսավորում կեղծ էկոակտիվիստներին։

Աֆրիկայում ու Արևելյան Թիմորում տեսել եմ, թե հոգևորականները ինչ մեծ դեր էին խաղում հոգևոր դիվանագիտության և խաղաղաշինության մեջ։ Նույն Հռոմի սույն պապը միջէթնիկ ու միջկրոնական հակամարտության ամենաթեժ պահին եկավ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ լարվածություն թուլացնելու նպատակով, որը բարեհաջող ազդեցություն ունեցավ։

Իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերն այդ ուղղությամբ»: