Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արայիկ Հարությունյանը Երևանում ներկա է եղել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին բանակցությունների մի հատվածին:
Սիրելի ընկերներ և հետևողներ, այս տեղեկատվության մասին ես ակնարկել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ իմ ֆեյսբուքի ուղիղ եթերներում, հիմա գրեմ մի քիչ ավելի մանրամասն:
Ուրեմն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան վերջին այցի ընթացքում, խոսք է բացվել նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակման մասին:
Չեմ կարող/չեմ ուզում ամբողջական պատկերը տալ, բայց մի քանի բան ասեմ:
Նախագահ Պուտինը ՀՀ իշխանություններին ասել է, որ պարոն Վարդանյանի նշանակման հետ Մոսկվան կապ չունի, նույնը կրկնել են հանդիպմանը ներկա երեք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թե ինչ կոնտեքստում է եղել այս զրույցը, մեկ այլ առիթով կգրեմ, երբ գրելը վնասակար չի լինի:
Փաշինյան-Պուտին հանդիպման մի հատվածին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է իրավիճակը Արցախում և որոշ մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի սադրիչ քայլերի հետ:
Առայժմ այսքանը»: