Տեսակետ

«Արցախին այս պահին պետք են պատասխանատու իշխանություններ, այլ ոչ՝ փրկիչներ»․ Թաթուլ Հակոբյան

«Արցախին այս պահին պետք են պատասխանատու իշխանություններ, այլ ոչ՝ փրկիչներ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախին այս պահին պետք են պատասխանատու իշխանություններ/դեմքեր, այլ ոչ՝ փրկիչներ:

Պատասխանատու իշխանություններ/դեմքեր, որոնք կմտնեն ծանրագույն բեռի տակ, կբանակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի հետ և կընտրեն չարյաց փոքրագույնը և ոչ թե կշարունակեն այն կործանարար, անպատասխանատու, հանցավոր քաղաքականությունը, որը մեզ բերեց այս աղետը:

Շարունակե՛ք դատապարտել և հայհոյել ՀՀ իշխանություններին, ինչ ուզում եք արեք, բայց դրանով չեք թեթևացնի Արցախի ծանրագույն վիճակը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական