Տեսակետ

«Ալիևը գերազանց գիտի, որ գործընթացների փաստացի կառավարողը Ռուսաստանն է, Մոսկվան, Պուտինը»․ Աթանեսյան

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երևի առաջիններից մեկն եմ ասել, որ հայ-ադրբեջանական և ԼՂ կարգավորման բանակցությունների բրյուսելյան հարթակը Հայաստանի համար կարող է վերածվել դիվանագիտական ծուղակի։ Ալիևը գերազանց գիտի, որ գործընթացների՝ ոչ միայն հիմնական մոդերատորը, այլև փաստացի կառավարողը Ռուսաստանն է, Մոսկվան, Վլադիմիր Պուտինը։ Բաքուն, հաջողությամբ ի ցույց դնելով, որ բրյուսելյան հարթակը բոլորովին էլ իր նախաձեռնությունը չէ, ինքը պարզապես համաձայնել է «Հայաստանի առաջարկին»՝ հասել է հայ-ռուսական հարաբերությունների լրջագույն ճգնաժամի։ Հիմա Ջեյհուն Բայրամովը խոսում է բանակցությունների «վաշինգտոնյան հարթակի հնարավորության» մասին։ Կրկնում եմ մի քանի անգամ տարբեր առիթներով հնչեցրած միտքը․ Արևմուտքը կարող է գործուն միջամտություն ունենալ միայն «նոր պատերազմ՝ նոր ստատուս-քվո» իրավիճակում, եթե այն հաստատված լինի իր միջնորդությամբ և «գետնի վրա» իր ռազմական ներկայությամբ։ Պաշտոնական Երևանը դրա՞ն է գնում»։