Տեսակետ

Մեզ թույլ չեն տալու ազատվել Արցախի հարցից

Մեզ թույլ չեն տալու ազատվել Արցախի հարցից

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Միամիտ կլինի մտածել, թե «անջատելով» Արցախի խնդիրը Հայաստան-Ադրբեջանից՝ մենք ազատվելու ենք Սյունիքի հարցում մարտահրավերներից:

Ընկերներ, ռեգիոնի գլխավոր հարցը Սյունիքն է, որովհետև մեծ ռեգիոնի հիմնարար հարցը Իրանն է: Նախ, մեզ թույլ չեն տալու «ազատվել» Արցախի խնդրից, ինչպես թույլ չեն տվել անցնող երեք տասնամյակում, և անգամ որևէ դասավորությամբ «թույլ» տալու պարագայում մեզ չեն ազատելու Սյունիքի հարցից՝ առնվազն քանի դեռ լուծված չէ Իրանի հարցը:

Մեր մշակումները պետք է անենք՝ ելնելով այդ «մեկնակետից»: Այլ խնդիր է, թե Սյունիքի հարցում ինչ ռազմավարությունների է բախվում Հայաստանը կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: Բայց սա էլ զգալիորեն «փոփոխական» է, որովհետև մեծապես կախված է, թե ինչ տրամաբանությամբ կզարգանա իրավիճակն Իրանի շուրջ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական