«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կաթոլիկ եկեղեցու գլխավոր հրապարակում մասնակցեցի սուրբծննդյան սրբազան պատարագին, և Ֆրանցիսկոս քահանայապետի օրհնության խոսքին և քարոզին: Հռոմեական եկեղեցու առաջնորդը հանդես եկավ աշխարհի պատերազմները դադարեցնելու կոչով, առնվազն երկու անգամ հիշեց Ուկրաինան, Աֆղանստանը, Իրանը, Լիբանանը...
Ավաղ, Սրբազան քահանայապետը ոչ մի խոսք չասաց շուրջ 2 շաբաթ շրջափակման մեջ հայտնված արցախցիների մասին, և դրա մեղավորը Հայաստանի դիվանագիտական կորպուսի անգործությունն է՝ Վատիկանում Հայաստանի ներկայացուցչության ապիկար, պարազիտ ներկայությունը:
Սուրբ ծնունդին համայն աշխարհի ուշադրությունը սևեռված է Պապի խոսքի վրա, սրբազան քահանայապետի քարոզի բովանդակության վրա, և մեր ժողովրդի համար այս օրհասական պահին թույլ տալ, որ Հռոմի պապը ոչ մի խոսք չասի, չհիշատակի Հայաստանի և Արցախի անունը, չգիտեմ ինչպես կոչել:
Մոտ մեկ շաբաթ առաջ Պապը խոսել է Լաչինի միջանցքի մասին, բայց դա որևէ ձևով չի լրացնում այսօրվա սուրբծննդյան քարոզի մեջ Արցախի վերաբերյալ հիշատակության իսպառ բացակայությունը:
Հայաստանի դիվանագիտական կորպուսի այս պարալիզը երբ է հաղթահարվելու: Երբ ենք վերջապես արժանի դիվանագետների նշանակումներին ականատես լինելու»: