Տեսակետ

«Չետք է թույլ տանք, որ ալիևյան բռնապետական վայրագ վարչակարգը սպառանա անմեղ խաղաղ մարդկանց կյանքին»․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Իմ խորին շնորհակալությունն ու անսահման երախտիքն եմ հայտնում Երևանի քույր քաղաքներ Լիոնին ու Մարսելին և Երևանի գործընկեր` ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին Հայաստանի և Արցախի համար այս ծանր ժամանակներում, երբ օրեր շարունակ ադրբեջանցիների կողմից փակված է պահվում Արցախի համար կյանքի և հույսի միակ ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը, նրանց ազնիվ և սրտագին աջակցության համար՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի միջև անխափան ճանապարհային հաղորդակցության վերականգնման։

Անչափ բարձր եմ գնահատում ֆրանսիացի մեր գործընկերների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ համատեղ կոչ-հոդվածով հանդես գալու արդարամիտ դիրքորոշումն ու մարդասիրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու առիթով։ Ինչպես Փարիզի, Լիոնի, և Մարսելի քաղաքապետերը, այնպես էլ մենք հայցում ենք, որ մեր բարեկամ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ և խիստ գործողություններով կարձագանքեն ստեղծված հումանիտար աղետը վերացնելու և լարված իրավիճակը հանգուցալուծելու համար՝ ի աջակցություն և ի փրկություն Արցախի խաղաղ բնակչության։ Միասնաբար պետք է թույլ չտանք, որ ալիևյան բռնապետական վայրագ վարչակարգն իր հայատյաց քաղաքականությամբ շարունակաբար սպառանա տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ մարդկանց կյանքին և ազատությանը։

Խիստ կարևորում և արժևորում ենք ֆրանսիացի մեր գործընկերների՝ ադրբեջանական կողմի հիշյալ անմարդկային վերաբերմունքի և 2020թ. Նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման համար Բաքվի վարչակարգի անվերապահ դատապարտումը, և ևս մեկ անգամ երախտիքի մեծ գացումով և ակնածանքով մեր շնորհակալությունն ենք հայտնում Ֆրանսիային մեզ համար այս բարդ ժամանակահատվածում Հայաստանին և Արցախին զորավիգ և աջակից լինելու համար»։