Տեսակետ

Մեր մտքից պետք է հանել այն տրամաբանությունը, որ իրավիճակը Ալիևին դրել է ծուղակում. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարող է առաջ գալ մի իրավիճակ, երբ իրադարձությունը կզարգանա հայտնի կուշտ գայլերի և անվնաս ոչխարների սցենարի տրամաբանությամբ, իսկ երկարաժամկետ առումով դա կարող է դառնալ ծուղակ հայկական կողմի համար: 
Սա է պատճառը, որ մեր մտքից պետք է հանել այն տրամաբանությունը, որ իրավիճակը Ալիևին դրել է ծուղակում, որովհետև կարող է ստացվել այնպես, որ մեր այդ համոզումն ու պատկերացումն է Ալիևի հյուսած ծուղակը, որտեղ մենք հայտնվել ենք սեփական ոտքով: 
Այդ տրամաբանությունը ենթադրում է, որ Ալիևն աշխատել է ինքն իր դեմ՝ գնալով միջանցքի փակման: Որքա՞ն է հավանականությունը, որ նա կարող էր թույլ տալ այդպիսի միամիտ քայլ՝ ինքն իրեն դնելով փակուղում: 
Իսկ գուցե ամեն բան չէ, որ տեղի է ունենում հրապարակային, և մինչ մենք զբաղված ենք ՄԱԿ ԱԽ-ում հայկական դիվանագիտության հերթական պանծալի հաղթանակը քննարկելով, իրական քաղաքական գործընթացները ծավալվում են ետնաբեմ, որոնց շնորհիվ Բաքուն փորձում է սակարկել միջանցքի բացումը՝ նրան հաղորդելով սոսկ «մարդասիրական» բաղադրիչ, այդ կերպ միջանցքը բացելով հենց այդ բաղադրիչի համար ու դրա դիմաց ստանալով մյուս՝ կարևոր բաղադրիչների հանդեպ միանձնյա իրավունք: 
Հայկական դիվանագիտական, քաղաքական միտքը պետք է առաջնորդվի հենց այսպիսի կանխավարկածով, ոչ թե ու ոչ միայն ադրբեջանական սխալի կամ ալիևյան ծուղակի:
Ալիևի նպատակը փակ միջանցքը չէ, նրա նպատակներից մեկը կարող է լինել միջանցքի միջազգային ընկալման փոփոխությունը, որը մեր արտաքին քաղաքական գերատեսչության և հայկական դիվանագիտության համար առավել խորքային մարտահրավեր է»: