Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գնում է Բաքու, հետո, երբ Ադրբեջանը Ֆրանսիայի մասնակցության պատճառաբանությամբ հրաժարվում է Բրյուսելի հանդիպումից, Կլաարը որոշում է հրապարակել Բաքու այցից իր եզրահանգումը, թե՝ Ալիևը հավատարիմ է բրյուսելյան ձևաչափին:
Օրեր անց Կլաարը գալիս է Երևան, այստեղից մեկնում Ստամբուլ, հետո հայտարարում, որ Թուրքիան ունի լավ առաջարկներ: Այդ առաջարկների թվում եղե՞լ է ԵՄ մոնիտորինգի առաքելությունը չերկարաձգելը: Չեմ կարող ասել, բայց անկասկած է, որ այդ առաքելությունը Ֆրանսիայի «բոնուսն» էր պրահյան քառակողմ հանդիպումից, որը, փաստորեն, ԵՄ-ն ետ է վերցնում:
Ըստ ամենայնի, Անկարան այդ հարցում նախընտրեց պայմանավորվել Բրյուսելի, քան Փարիզի հետ՝ չնայած, գուցե, Ֆրանսիայի ակնկալիքին, որ Կովկասի ուղղությամբ ինտենսիվացումը Անկարային կմղի միջերկրծովյան ուղղությամբ պայմանավորվածությունների:
Իսկ Բրյուսելին Էրդողանն, ըստ ամենայնի, լավ առաջարկներ արել է Թուրքմենստան այցից առաջ, որտեղ այդ երկրի ու Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու է գազային եռակողմ գործակցության հարց: Իսկ առանց դրա շատ բարդ կլինի արդյունավետ լցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը, որը կնքվեց 2022 թվականի հուլիսին՝ Բաքվում»: